Հունիսին յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 3,3 տոկոսով: 1994-ից ի վեր, երբ  Չինաստանում ստեղծվել էր արժութային շուկան, այն երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան չէր նվազել: Այս կապակցությամբ անհանգստություն է առաջացել, որ Պեկինը արժեզրկումը կարող է ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում որպես զենք օգտագործել, «գրում է Վեդոմոստին»:

2005-ից մինչեւ 2014 թվականի կեսը չինական իշխանությունները յուանը թուլացնելու նպատակով պարբերաբար միջամտել են արտարժույթի շուկա: Այդ պատճառով այլ երկրները Պեկինին իր արտահանողներին անարդար առավելություն ապահովելու փորձերի համար մեղադրում են: Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես նման հայտարարություններ էր արել, չնայած Չինաստանը, ընդհակառակը, այն ժամանակ աջակցում էր յուանին` կապիտալի արտահոսքը դադարեցնելու համար:

Վերլուծաբանների խոսքով, յուանի ներկայիս թուլացումը նման է շուկայական ուժերի փոխազդեցությանը, այլ ոչ թե արժութային պատերազմին: Այնուամենայնիվ, նրանք զգուշացնում են, որ հետագա արժեզրկումը կարող է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային կոնֆլիկտի էսկալացիայի հանգեցնել: