Կոտայքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 3-ին ժամը 21։10-ի սահմաններում Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամաում բախվել են BMW մակնիշի 34 ՍV 659 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով 5 անձ տեղափոխվել է Եղվարդի «Նաիրի» եւ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։




























