Հնդկաստանում տղամարդը դպրոց է ներխուժել, գլխատել ուսուցչուհուն՝ տանելով նրա գլուխը: GulfNews-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջհարքհանդ նահանգում:
Սպանությունը տեղի է ունեցել Խապարսայ տարրական դպրոցում: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանության համաձայն, դաշույնով զինված տղամարդը, մտել է դպրոց եւ խնդրել ուսուցչուհուն դուրս գալ: Երբ նա դուրս է եկել, տղամարդը հարձակվել է նրա վրա եւ տեղում սպանել:
Սպանությունից հետո տղամարդը ուսուցչուհու գլուխը ձեռքին դուրս է վազել: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, որը ջունգլիներում է թաքնվում:





























