Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով:
2018 թվականի հունիս ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 234 հազար 738 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշը:
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 6.8 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7980 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 10912 տոննա ապրանք:
2018 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 16 հազար 738 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 7 հազար 744 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 76 հազար 88 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 35 հազար 173 մարդ:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.3 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:





























