Մեծ տնտեսությունների կողմից ստեղծված առեւտրային խոչընդոտները կարող են վտանգել համաշխարհային տնտեսության վերականգնումը, եւ դրանց հետեւանքները արդեն սկսում են դրսեւորվել: Այս մասին G20 երկրների շրջանում առեւտրային սահմանափակումների մասին  զեկույցում հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը:

«Այս շարունակական էսկալացիան լուրջ սպառնալիք է բոլոր երկրներում աճի եւ վերականգնման համար, եւ մենք սկսում ենք դա տեսնել որոշ հեռանկարային ցուցանիշներում», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն:

Նշենք, որ Միացյալ Նահանգների կողմից ներկրվող պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելուց հետո, մի շարք երկրներ, այդ թվում Եվրամիությունը, Կանադան եւ Մեքսիկան համարժեք միջոցներ կիրառեցին ամերիկյան ապրանքների համար: Չնայած դրան` ԱՄՆ վարչակազմը սպառնում է ներմուծվող եվրոպական ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանել: