Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եվրոպական մեքենաների ներկրման մաքսատուրքերի մասին սպառնալիքներից հետո զգուշացրել է համընդհանուր առեւտրային պատերազմի մասին, հաղորդում է AFP-ն:
Բունդեսթագի պատգամավորներին ուղղված իր ելույթում Մերկելը նշել է, որ երկու կողմերը փաստացի արգելափակված են «առեւտրային հակամարտություններում», պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումից հետո:
Նրա խոսքով, անհրաժեշտ է խանգարել այս հակամարտությանը իրական պատերազմի վերածվելուց: Նա նշել է, որ սա «երկու կողմերից կպահանջի միջոցներ ձեռնարկել»:





























