ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաժարվել եվրոպական ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի ներդրումից, եթե Եվրամիությունը չեղարկի ամերիկյան մեքենաների մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է գերմանական Handelsblatt թերթը, հղում կատարելով Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելիին:
Բեռլինում դեսպանատանը Գրենելը Daimler-ի, Volkswagen-ի եւ BMW-ի ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ Թրամփը պատրաստ է հրաժարվել եվրոպական ավտոմեքենաների մաքսատուրքերից, եթե ԵՄ-ն չեղարկի ԱՄՆ-ի մեքենաների մաքսատուրքերը:





























