«Հաղթանակ» կամրջի տակ այսօր՝ հուլիսի 4-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ԱԻՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն ահազանգը ստացել են ժամը 20։30-ի սահմաններում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Առայժմ հայտնի չէ, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե՞ դժբախտ պատահար. դա կպարզվի քննության ընթացքում։
Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը։





























