Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) եւ Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին,  ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել եւ չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները իրականացնում են որոնողական աշխատանքներ: