Գորիսում այսօր՝ հուլիսի 5-ին, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բուքմեյքերական ընկերությունների գովազդներում կամ պաստառներում չօգտագործել թավշյա հեղափոխության ժամանակ կիրառված «Դուխով» լոգոն: Նշենք, որ հանդիպմանը Փաշինյանը «դուխով» գրությամբ գլխարկ էր կրում:
«Ես այս գլխարկը դրեցի ու մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել, վերջին շրջանում, ցավոք սրտի, նկատում եմ, որ այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ինչին սկզբունքորեն դեմ չեմ: Բայց այն օգտագործվում է նաեւ բուքմեյքերական գրասենյակների կողմից: Սա ինձ շատ մտահոգում է, եւ ես ես կոչ կանեի, որ նման նպատակներով չօգտագործվի, որովհետեւ առանց այդ էլ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»:
ՀՀ վարչապետը նկատեց, որ եթե պարզվի, որ շարունակելու են բուքմեյքերական ընկերություններն օգտագործել այդ լոգոն, պետք է մտածել, թե «մեր այս սիրելի լոգոյի հետ ինչ անենք»:





























