Բրազիլիայի աշխատանքի նախարար Էլթոն Յոմուրը խարդախության եւ հանցավոր համայնքի կազմակերպման գործի հետաքննության կապակցությամբ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Հինգշաբթի Globo հեռուստաալիքը հաղորդել է, որ ոստիկանության խնդրանքով համապատասխան որոշումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Էդսոն Ֆակինը:
Քննության վարկածով Յոմուրան մասնակցել է հանցավոր խմբի կազմակերպմանը, որը արհմիությունների գրանցման ժամանակ զբաղվել է խարդախությամբ: Այս գործով մյուս կասկածյալը Ազգային կոնգրեսի պատգամավոր Նելսոն Մարկեզելին է: Նրա աշախատեսնյակում խուզարկություններ են կատարվել: Երկու քաղաքական գործիչները Բրազիլիայի ցենտրիստական տրաբալիստական կուսակցության անդամներ են:
Յոմուրան, որը չի ընդունում իր մեղքը, առաջիկա ժամերին հարցաքննության կհրավիրվի: Նախարարին արգելված է աշխատանքի վայրում հայտնվել եւ այս գործով մյուս կասկածյալներին հետ շփվել:
Յոմուրան այս տարվա ապրիլին նշանակվել էր Աշխատանքի նախարար: Դրանից առաջ նախարարությունը մի քանի ամիս աշխատում էր առանց ղեկավարի: Բանն այն է, որ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը փորձում էր Աշխատանքի նախարար նշանակել Ազգային Կոնգրեսի պատգամավոր Քրիստիան Բրազիլին:
Սակայն դատարանը արգելափակեց նրա պաշտոնավարումը, քանի որ պարզվեց, որ նա մի քանի անգամ դատապարտվել է աշխատանքային օրենսդրության խախտման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























