Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դոսադո Կաբելոն ԱՄՆ-ին սպառնացել է «եւս մեկ Վիետնամ սարքել», եթե ամերիկյան ղեկավարությունը որոշի երկիր ներխուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով El Tiempo-ին:

«Նրանք անգամ չգիտեն, ինչպես են հետո դուրս գալու: Նրանք փոշի են կուլ տալու, եթե փորձեն մտնել մեր հայրենիք...Մենք նրանց համար եւս մեկ Վիետնամ կդառնանք, նրանց մղջավանջը կդառնանք», — ասել է Կաբելոն:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Սահմանադրական ասամբլեայի նիստում, որտեղ քննարկվել են «հայրենիքի դավաճանների» գործողությունները, գրում է թերթը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ 2017 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը հանդիպման ժամանակ, որտեղ Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն էին քննարկվում, իր խորհրդատուներին հարցրել էր Բոլիվարյան Հանրապետության տարածքում ռազմական ներխուժման հնարավորության մասին: