Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները դատապարտել են ԱՄՆ–ին միջուկային դիմակայության կարգավորման հարցի շուրջ երկու երկրների միջեւ կարեւոր բանակցություններից առաջ մարդու իրավունքների ոլորտում քննադատության համար, փոխանցում է AP–ն։
Հյուսիսային Կորեայի կառավարական Uriminzokkiri կայքում մեկնաբանությունները հրապարակվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հյուսիսի ապամիջուկայնացման հարցով Փհենյան կատարելիք այցից մի քանի ժամ առաջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ Վաշինգթոնը պետք է դադարեցնի Հյուսիսին հրահրել մարդու իրավունքների թեմայով ժամանակավրեպ շանտաժով հարաբերությունները բարելավելու դիվանագիտական փորձերի ժամանակ։ Հեղինակները, մասնավորապես, հիշեցրել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձեւը, որում մարդու իրավունքների լիարժեք, ստուգելի եւ անշրջելի բարելավման կոչ է արվում, որը պետք է դառնա Հյուսիսի ապամիջուկայնացման ԱՄՆ ռազմավարության մաս։





























