Այսօր՝ հուլիսի 6-ին, Երեւան է ժամանել Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդը։

Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան Facebook-ի էջի փոխանցմամբ, Սըր Սայմոնի եւ ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի միջեւ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում․

«Առաջին հանդիպումը Երեւանում․ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով ներկայացրեց նոր կառավարության բարեփոխումների ծրագիրը։ ՄԹ-ն աջակցում է օրենքի գերակայության, կրթական եւ տնտեսական բարեփոխումներին»։