Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիա այցի ընթացքում մայրաքաղաքից դուրս հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը Բրյուսելից Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, որտեղ  կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Նրան կուղեկցի իր կինը՝ Մելանյան:

ԱՄՆ նախագահը բնակություն կհաստատի  Լոնդոնի Ռիջենթս այգում գտնվող ամերիկյան դեսպանի նստավայրում:

Հուլիսի 13-ին Թրամփը եւ Մեյը ռազմական բազայում կմասնակցեն բրիտանական եւ ամերիկյան զինվորականների զորավարժություններին: Այնուհետեւ նրանք բանակցություններ կանցկացնեն վարչապետի Չեկերս նստավայրում:

Մեյի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը Վինձորի ամրոցում կհանդիպեն Եղիսաբեթ Երկրորդի հետ, որից հետո կթռչեն  Շոտլանդիա, որտեղ հանգստյան օրերը կանցկացնեն: