Չեխիայի Կարլովի Վարի քաղաքի օդանավակայանից մեկնելուց առաջ լեհական կառավարության օդանավը, որտեղ գտնվում էր Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին,  խափանվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Polsat հեռուստաալիքին:

Նրա խոսքով, օդաչուները ստիպված էին արտակարգ արգելակում կիրառել, երբ օդանավը թռիչքավայրէջքային գոտում էր: Ոչ ոք չի տուժել:

Մեքենան տեխնիկական զննություն կանցնի: Ակնկալվում է, որ Լեհաստանի վարչապետի համար, որը Կարլովի Վարիում չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշի հետ հանդիպում է  անցկացրել, մեկ այլ օդանավ կուղարկվի: