Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման հետաքննության արդյունքների վերաբերյալ միջանկյալ զեկույց է ներկայացրել: Հիշեցնենք, որ քիմիական հարփակումը առիթ էր հանդիսացել Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի հրթիռային հարվածների համար, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով ՔԶԱԿ-ի հայտարարությունը:
Զեկույցում նշվում է, որ ՔԶԱԿ-ի մասնակիցների աշխատանքը ներառել է ենթադրյալ հարձակման վայրի այցելություններ, շրջական միջավայրից նմուշների հավաքում, ականատեսների հետ շփում եւ տվյալներ հավաքելը:
«Արդյունքները ցույց են տալիս, որ շրջական միջավայրից հավաքած նմուշներում եւ ենթադրյալ զոհերի արյան մեջ ֆոսֆորօրագանական նյարդակաթվածային նյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Երկու վայրերից հավաքված նմուշներում պայթուցիկ նյութերի հետ քլորօրգանական քիմիական նյութեր են գտնվել», — նշվում է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ:





























