Դատարանը բավարարել է Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանվորվել էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
- Մասիսի քաղաքապետը կալանավորվեց
- Մասիսի քաղաքապետի բաց նամակը վարչապետին. Հավաստիացնում եմ, որ որևէ կապ չեմ ունեցել





























