Հյուսիսային Կորեան դեռեւս վստահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասվում է շաբաթ հրապարակված ԿԺԴՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Մենք դեռ գնահատում ենք այն վստահությունը, որը ունենք նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նամակ է փոխանցել: Նամակը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը երկու օրվա ընթացքում Փհենյանում բանակցություններ է վարել, որոնց գլխավոր թեման Կորեական կղզու ապամիջուկայնացումն էր:

Այժմ Պոմպեոն Տոկիոյում է գտնվում, որտեղ կիրակի Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ԱԳ նախարարներ Տարո Կոնոյի եւ Կան Գյոն Խվայի հետ եռակողմ բանակցություններ կանցկացնի: