ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ կարծիք է հայտնել, որ երկրի երկու առաջատար թերթերը` The New York Times-ը եւ The Washington Post-ը «յոթ տարուց» կդադարեն գոյություն ունենալ, քանի որ իր կարծիքով, հորինված նյութեր են տարածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Twitter սոցցանցը ռեկորդային տեմպերով ազատվում է կեղծ էջերից: Ընդգրկվելու են արդյոք այդ ցանկում The New York Times-ի կեղծ լուրերը, ինչպես նաեւ որպես Amazon-ի քարոզչական մեքենա ներկայացող The Washington Post-ը, որն անընդհատ վկայակոչում է գոյություն չունեցող, իմ կարծիքով, անանուն աղբյուրների: Նրանք երկուսն էլ 7 տարուց կսնանկանան»- Twitter-ում գրել է նա:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Twitter սոցցանցի ղեկավարությունը նախորդ երկու ամիսներին արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ եւ կասկածելի էջեր:
Twitter is getting rid of fake accounts at a record pace. Will that include the Failing New York Times and propaganda machine for Amazon, the Washington Post, who constantly quote anonymous sources that, in my opinion, don’t exist - They will both be out of business in 7 years!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 7 июля 2018 г.





























