Անհետ կորած ամուսսնուն եւ կնոջը մահացած են հայտնաբերել Վրաստանի Դուշեթսկու շրջանում (Մխեթա-Մտիանեթի շրջանում): Ներկայումս ոստիկանությունը շարունակում է 4-ամյա երեխայի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիան՝ վկալակոչելով ՆԳՆ կայքին:

Ըստ գերատեսչության, ընտանիքը հանգստանալու էր եկել Վրաստան: Մահացած ամուսինները Վրաստանի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներ էին:

Ցվերի գյուղում ոստիկանները գտել էին  անհետ կորածների մեքենան եւ անձնական իրերը: Մի քանի ժամ անց, զբոսաշրջիկներից մեկին՝ `կնոջը, հայտնաբերել են է ջրվեժի մոտակա կիրճում՝ մեքենայից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա:

Վատ տեսանելիության պատճառով գիշերը որոնողական գործողությունը կասեցվել է:

Այսօր գործողությունը վերսկսվել է, մեկ այլ անհետ կորած զբոսաշրջիկի՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է ջրվեժին հարող տարածքում: