Թաիլանդի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել երկու զբոսաշրջային նավերի կապիտանների դեմ, որոնք հուլիսի 5-ին շրջվել էին Թաիլանդի Փխուկետ կղզու ափերի մոտ: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն, հղում անելով Bangkok Post թերթին: Հրապարակումների համաձայն, նավակների խորտակման հետեւանքով  զոհերի թիվը հասել է 41-ի, 15-ը անհետ կորած են համարվում:

Ոստիկանությունը անփութության մեղադրանք է առաջադրել Phoenix նավի կապիտան  Սոմչին Բոնտխամային: Phoenix-ում Չինաստանից  93,  Թաիլանդից  12 զբոսաշրջիկ կար:

Senerita Նավի կապիտան  Մետխա Լիմսակուլուն մեղադրվում է անփութության մեջ, ինչը հանգեցրել է ֆիզիկական եւ բարոյական վնասների: Նրա նավը խորտակվել էր, բայց 39 ուղեւորները եւ երկու անձնակազմի անդամներ փրկվել էին: