Ֆրանսիայի արեւմուտքում Մորբիան դեպարտամենտի Կիբրոն կոմունայում գազի պայթյունի հետեւանքով 10 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է Ouest France-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 2.30-ին քաղաքի շենքերից մեկում: Պատահարի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է, որ հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 100 հրշեջ: Ներկայումս բնակիչներին տարհանել են, պատահարի վայրում է քաղաքապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում պայթյուն է տեղի ունեցել Soprema գործարանում: Հստակեցվում էր, որ գործարանը մասնագիտացած է ջրաանթափանց նյութերի եւ ջերմամեկուսացման միջոցների պատրաստման ոլորտում: