ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հովհաննես Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետ է նշանակվել ոստիկանության մայոր Տիգրան Ավետիսյանը:





























