Հուլիսի 9-ին` ժամը 08.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 20.45-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա ու 17-ամյա տղաների եւ տեղափոխել նրանց հիվանդանոց:

Կատարվում է քննություն։