Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիից ընտրված Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ Համիդ Գեյլանին հայտարարել է, որ երեք անձ հանդիսանում են Թուրքիայի գլխին «փորձանք»։ Այդ անձինք են՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորը գլխացավանք է համարում այդ անձանց, քանի որ նրանք դեմ են քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը։ Իսկ գլխավոր շտաբի պետին մեղադրում է Ռամադանի ընթացքում PKK-ի դեմ ռազմական գործողությունների չդադարեցման համար։