Մոտ օրերս Ադրբեջանն Իրանի պետականության դեմ հերթական քայլը կձեռնարկի։ Այսօր՝ հունվարի 28-ին ողջ օրվա ընթացքում, Բաքվի մի շարք լրատվամիջոցներ լայնորեն գովազդում էին այդ ակցիան։

Խոսքն, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման 4-րդ համագումարի մասին է, որը կողմ է ադրբեջանցիներով բնակեցված իրանական նահանգների՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմից դուրս բերելուն եւ դրանք ներկայիս Ադրբեջանին միացնելուն։

Սակայն ադրբեջանցի սադրիչների ուժը հերիքում է միայն  ինտերնետում «համագումար» անցկացնելուն։