Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել  են փոփոխություններ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: