Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը Եվրոպական ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ԵՄ-ի Խորհրդի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շարժումը պահանջում չեղյալ համարել նախկինում այս կազմակերպության հանդեպ ընդունված սահմանափակող միջոցները որպես ահաբեկչական խմբավորում սխալ բնութագրման պատճառով, վկայում է երկուշաբթի հրապարակված փաստաթուղթը:
Հայցվորը կարծում է, որ Խորհուրդը «սխալներ է թույլ տվել դիմումատուի դեմ ներկայացված պնդումների փաստացի ճշգրտության առումով», հաստատել է «ՀԱՄԱՍ-ի՝ որպես ահաբեկչական խմբավորում սխալ բնույթը», «խախտել է չմիջամտելու սկզբունքը», «բավարար չափով հաշվի չի առել ժամանակի ընթացքում իրավիճակի զարգացումը », խախտել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները»:
Եվրոպական միությունը ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել է դեռ 2001 թվականի դեկտեմբերին, այն ներառված էր արդեն այս ցուցակի առաջին խմբագրությունում:
Եվրոպական միությունը, Իսրայելը, Կանադան, Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան ՀԱՄԱՍ-ին ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Հորդանանում այն արգելված է: Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում այս շարժման միայն ռազմական թեւը համարվում է ահաբեկչական կազմակերպություն:





























