Նիգերիայում շարունակվում են արյունալի բախումները քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Հանգստյան օրերին Պլատո նահանգի Ջոս քաղաքում հրդեհվել են բազմաթիվ եկեղեցիներ եւ մզկիթներ: Բաուչի նահանգի հարավային շրջաններում կրոնական բախումներում 35 մարդ է զոհվել: Այս նահանգները գտնվում են Նիգերիայի կենտրոնական հատվածում, որտեղ հավասարաչափ բնակվում են եւ քրիստոնյաներ, եւ մուսուլմաններ:

Նիգերիայի հուսիսում բնակչությունը դավանում է իսլամ, իսկ հարավում` քրիստոնեություն: Հողագործ-քրիստոնյաների եւ անասնապահ-մուսուլմանների միջեւ բախումները մշտական բնույթ ունեն հատկապես երկրի կենտրոնական նահանգներում: