Վտանգի բարձր նարնջագույն մակարդակ է հայտարարվել Պեկինում՝ կապված մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների հետ, որոնք կարող են հեղեղումների, սողանցքների եւ  լեռնային ապարների փլուզումների պատճառ դառնալ։ Այս մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի օդերեւութաբանական բյուրոյի հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Պեկինում եղանակի վատթարացումը ուղղակիորեն կապված է կիրակի օրը Շանհայում եւ Չժեցզյան եւ Ցզյանսու նահանգներում առաջացած «Ամպիլ» թայֆուն։ Թայֆունը երկուշաբթի շարունակվել է տեղաշարժը հյուսիս–արեւմտյան ուղղությամբ։

Քաղաքի իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին ուշադիր լինել եւ ծայրահեղ զգույշ լինել, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես օգնության դիմել։