ԱՄՆ-ում ձերբակալվել է մի տղամարդ, ով ենթադրաբար պատրաստվում էր պայթեցնել երկրի ամենամեծ մզկիթներից մեկը, հայտնում է «Ասոշիեյթեդ պրեսսը»։ Կալիֆորնիա նահանգի բնակիչ 63-ամյա Ռոջեր Ստոկհեմը ձերբակալվել է դեռեւս հունվարի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Ստոկհեմի մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր։ Միաժամանակ հաղորդվում է, որ ավելիր վաղ Ստոկհեմը մեկ անգամ չէ, որ մասնակցել է հակապետական գոծողությունների։
Հունվարի 26-ին՝ չորեքշաբթի, Ստոկհեմին մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն կազմակերպելու եւ հակաօրինական նպատակներով պայթուցիկ սարքեր պահելու համար։ Փետրվարի 4-ին տեղի կունենա Ստեկհեմի գործով նշանակված դատալսումը։
Դիրբորնի Ամերիկյան իսլամական կենտրոնը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ իսլամական կենտրոնը։ Դիրբորն քաղաքը համարվում է տեղի արաբա-ամերիկյան հանրության կենտրոն։





























