Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին փետրվարի 1-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ։ Վարչապետը մի շարք հանդիպումներ է ունենալու «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի շարք ֆինանսական ինստիտուտների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Գիլարուրին Վրաստան է վերադառնալու փետրվարի 7-ին։
Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը կրկին որոշում է կայացրել Վրաստանին հատկացնել հերթական ֆինանսական օժանդակությունը։





























