Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում արթնացել է Սիմոե հրաբուխը։ Մասնագետների կարծիքով, նրա խառնարանից մոտ ժամանակներս հնարավոր է լավայի ժայթքում, որը կուղեկցվի ստորգետնյա ցնցումներով եւ սողանքներով։
Կտարհանվեն հրաբխին մոտ գտնվող Տակահարու քաղաքի ավելի քան հազար բնակիչներ։ 1420 մ բարձրությամբ հրաբուխն անցած շաբաթվանից շրջակայք է նետում շիկացած մանր քարեր եւ մոխրի ամպեր։ Հունվարի 31-ին տեղական իշխանություննեը բնակիչներին խորհուրդ են տվել 3 կմ շառավղով չմոտենալ խառնարանին, գրում է Rosbalt-ը։
Անցած շաբաթ մոխրի խիտ արտանետումների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Միյաձակի քաղաքի օդանավակայանի եւ երկաթուղու աշխատանքները։
Հատկանշական է, որ Սիմոե հրաբուխը նախկինում քնած էր համարվում։





























