Անհայտ տեսակի պայթուցիկ սարք է գործի դրվել ՌԴ-ում Դաղստանում հունվարի 31-ին բեռնատար գնացքի տակ: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Մախաչկալայի ՆԳ վարչությունից, պայթյունը որոտացել է Տիմերգոե-Շամհալ անցման վայրում:
Հետաձգվել է Մախաչկալա-Աստրախան ուղեւորատար գնացքը, հնարավոր է հետաձգվի նաեւ Մոսկվա-Մախաչկալա գնացքը:
Վերանորոգման բրիգադը դեռեւս վերականգնման աշխատանքները չի սկսել: Դեպքի վայր են ժամանում սակրավորներ:




























