Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը նախագահի լիազորությունների երկարաձգման մասին նախաձեռնությունն իրավաբանորեն ոչ կոռեկտ եւ հակաժողովրդավարական է գնահատել:

2011թ. հունվարի 14-ին Սահմանադրական խորհուրդը վարույթ էր ընդունել «Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՍԽ որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չէ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, մի խումբ անձինք նախաձեռնություն էին ներկայացրել՝ նախագահ Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020թ. երկարաձգելու մասին: Ինքը՝ Նազարբաեւը խորհրդարանի նիստում հայտարարել էր,թ ե մտադիր է աշխատել այնքան, «որքան թույլ կտան», եթե լինի ժողովրդի աջակցությունը:

Նախաձեռնության նկատմամբ իրենց բացասական արձագանքը հայտնել էին արեւմտյան տերություններն ու միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ԵԱՀԿ-ն: