Հունվարի 26-ին Թբիլիսիի թիվ 7 ժամանակավոր պահման մեկուսարանից ազատ է արձակվել 41-ամյա «օրենքով գող» Ռամազ Ջինչարաձեն։ Հենց նույն  օրը քրեական գեներալը լքել է երկրի սահմանները։

«Փրայմ Քրայմ» գործակալության տվյալներով, նախկինում երեք անգամ դատապարտված Թբիլիսիի բնակիչ Ռամազ Ջինչարաձեն որպես «օրենքով գող» Պաատա Չլաիձեի եւ Պաատա Տվարչրելիձեի կողմից թագադրվել է 1989 թվականին։

Ռամազ Ջինչարաձեն առանձնանում է գողական ավանդույթների խիստ պահպանմամբ, ինչի համար քրեական աշխարհում մեծ հարգանք է վայելում։ 2006 թվականին Ռամազը դարձել է Վրաստանի պատմության մեջ առաջին «օրենքով գողը», ով դատապարտվել է Քրեական օրենսգրքի նոր հոդվածով։ Ամենայն հավանականությամբ, որպես օրինապաշտի, նրան դատել էին ընդամենը 5 տարով։

Դատարանի կողմից նշանակված ժամանակահատվածը Ռամազն առավելագույնս օգտագործել է սեփական հեղինակության  բարձրացման համար։ Չորս տասնյակ քրեական թագավորների մոտ նա կարողացել է դառնալ բոլորի մեջ ամենահարգվածը։