Կիպրոսը ճանաչել է Պաղեստինը՝ 1967 թվականի սահմաններով։ Այս մասին հունվարի 30-ին հայտնել է WAFA պաղեստինական գործակալությունը։
Նշենք, որ վերջին շաբաթներին Պաղստինի անկախությունը ճանաչել են Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Գայանան, Չիլին, Ուրուգվայը, Պերուն եւ Պարագվայը։
Ավելին, 2011 թվականի հունվարի կեսերին Նորվեգիան հայտարարել էր, որ կդառա ԵՄ-ի առաջին երկիրը, ոչը կճանաչի Պաղեստինը:
Պաղեստինի անկախության հռչակումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 15-ին: Ամբողջությամբ կամ մասնակի այդ կարգավիճակը ճանաչում են ավելի քան 100 երկրներ: Պաղեստինը չեն ճանաչել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրների մեծ մասը:





























