Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին: ԱՅս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ կամ նույնիսկ ավելի վաղ:
Հիշեցնենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում:





























