Հայաստանի շուրջ 40 քաղաքացիներ «թեժ գծով» կապ են հաստատել Կահիերի ՀՀ դեսպանատան հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ-ն օպերատիվ տեղեկատվություն է ստանում Կահիրեում ՀՀ դեսպանությունից:
Նշենք, որ Կահիրեի հայ համայնքը արաբական աշխարհում ամենաազդեցիկներից հայ համայնքներից է. Եգիպտոսում բնակվում է 8,5 հազար հայ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են զանգահարել «թեժ գծին»՝ + 201 221 638 50:
Շարմ էլ Շեյխ հանգստավայր քաղաքում, հունվարի 30-ի տվյալներով, գտնվում է 164 հայ զբոսաշրջիկ:
Նախնական տվյալներով, Եգիպտոսում զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 150 մարդ, եւս 4 հազարը վիրավորվել են:





























