Եգիպտոսում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհված Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Նիջաթ Գոջաեւի դին ուղարկվել է հայրենիք:

Գոջաեւը հունվարի 29-ին վերադառնալով աշխատանքից, հրազենային վնասվածք էր ստավել, որի արդունքում զոհվել էր:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցած գիշեր Եգիպտոսից Ադրբեջան են տարհանվել 105 ադրբեջանցիներ: Գոջաւեւի դին տեղափոխվել է նույն ինքնաթիռով եւ ուղարկվել Աղջաբեդինի շրջան:

Չնայած պարետային ժամին, Եգիպտոսում շարունակվում են ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության բախումները:

Ցույցի մասնակիցները պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը: