Իռլանդիայի Ryanair բյուջետային ավիաընկերության բորտուղեկցորդների երկօրյա գործադուլը, որը սկսվել է չորեքշաբթի՝ հուլիսի 25-ին, անդրադարձել է Եվրոպայի տասնյակ հազարավոր ուղեւորների վրա. նախատեսված չվերթներից մոտ 400-ը չեն իրականացվել, հաղորդում է DW-ն:
«Մենք ներողություն ենք խնդրում Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի մեր 50 հազար հաճախորդներից, որոնց թռիչքները չորեքշաբթի չեղարկվել են»,-Twitter-ում նշել է ընկերության մամուլի ծառայությունը: Ըստ վերջինիս Ryanair-ը լուծել է այդ խմբի ուղեւորների փոխհատուցման եւ տեղակայման հարցը: Շատ ճանապարհորդներ նախապես չեն տեղեկացվել ակցիայի մասին եւ դրա մասին թռիչքից անմիջապես առաջ են իմացել:
Cockpit օդաչուների արհմիությունը ավիաընկերությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում:





























