Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը չինական իշխանություններին, որոնք  ամերիկյան գյուղմթերքների համար մաքսատուրքեր են սահմանում, «դաժան» է անվանել, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Չինաստանը, փորձելով ստիպել ինձ թույլ տալ նրանց ԱՄՆ-ից օգուտ ստանալ, մեր ֆերմերների դեմ միջոցներ է ձեռնարկում, որոնց, ինչպես նրանք գիտեն, ես սիրում եւ հարգում եմ: Նրանք դաժան են այդ առումով, բայց նրանք հաջողության չեն հասնի»,- Twitter -ում գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ Չինաստանը երկու երկրների միջեւ առեւտրային անհավասակշռության պատճառով ԱՄՆ-ի հաշվին 2017-ին 517 մլրդ դոլար է աշխատել: