ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունել է Թուրքիայի իշխանությունների՝ ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին տնային կալանքի տեղափոխելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ Անկարան քահանային կասկածում է 2016 թվականի հեղաշրջման փորձին օժանդակելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ողջունում ենք ուշացած լուրերն այն մասին, որ քահանա Բրանսոնը Թուրքիայում բանտից տեղափոխվել է տնային կալանքի, սակայն դա բավարար չէ: Մենք չենք տեսնում պարոն Բրանսոնի դեմ համոզիչ ապացույցներ, եւ մենք դիմում ենք թուրքական իշխանություններին խնդիրն անհապաղ թափանցիկ եւ արդար ճանապարհով լուծելու կոչով», - Twitter- ում գրել է Պոմպեոն:





























