ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի հետ «ազնիվ առեւտրային գործարքի» ակնկալիք ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ազնիվ առեւտրային գործարքի հնարավորությունն ենք քննարկում: Հուսով եմ, կլուծենք այդ հարցը», — ասել է Թրամփը:
«Այն պետք է առնվազն փոխադարձության սկզբունքի վրա հիմնված լինի», — հավելել է նախագահը:
ԱՄՆ-ն ԵՄ-ի համար ալյումինի եւ պողպատի մաքսատուրքեր էր սահմանել, ԵՄ-ն պատասխան միջոցների մասին հայտարարել:



























