Շիրակի մարզում խոշոր պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 25-ին ժամը 21։50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 34 PA 760 համարանիշի եւ ԳԱԶ 33073 մակնիշի 34 TA 528 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։