Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի մեկնաբանել է Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումը չընդունելու մասին ԱՄՆ-ի փաստաթուղթը՝ նշելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անկայունությունը:

«Իսկ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը եւ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը վերջերս ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականության մասն էին: Անձամբ Օբաման էր այդպես որոշել: Գիտենք այդ «վճռորոշ փաստաթղթերի» գինը», - Facebook-ում գրել է Զախարովան:

ԱՄՆ-ի վարչակազմը չորեքշաբթի Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումը չընդունող հայտարարություն էր հրապարակել: