Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 25-ին ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արտի մոտ հայտնաբերել են Դիտակ գյուղի բնակիչ, 60-ամյա Արտյոմ Մովսիսյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մովսիսյանը եկել է դաշտ՝ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է: Կրակը տարածվել է հարեւան արտի ուղղությամբ։
Արտյոմ Մովսիսյանը փորձել է մարել կրակը , սակայն չի հաջողվել: Բռնկված հրդեհը տղամարդու մահվան պատճառ է դարձել։
Փաստի առիթով Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։





























