Լրատվամիջոցները հայտնել են երգիչ եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացման մասին։ Համացանցում սքրինշոթ է տարածվել հոսպիտալացման մասին տեղեկությամբ, իսկ ականատեսները լրագրողներին մանրամասներ են հայտնել։
«Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնն ընդհանրապես պառկեց, նրան այսօր պատգարակով տարան»,– ասել է starhit.ru–ի սեփական աղբյուրը։
Երգչի կինը այս տեղեկությունը չի հերքել կամ հաստատել, սակայն մամուլի քարտուղար Վարվարա Անատոլեւնան նշել է, որ Կոբզոնը հիմա իրեն այնքան էլ լավ չի զգում։ «Նա հիվանդ է, սակայն ոչ մի արտառոց բան չի եղել»,– պարզաբանել է նա։
80-ամյա Իոսիֆ Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է ուռուցքային հիվանդության դեմ։ Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի եթերում նա պատմնել էր նաեւ երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումի ուռուցքային հիվանդության մասին, սակայն Ռոզենբաումը հերքել էր հիվանդության մասին տեղեկությունը։





























