Այսօր Հայաստանում վերջին օրն է՝ Էջմիածին, թեյախմություն նախագահի հետ... Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համասեփականատեր եւ վարող Ալեքսեյ Վենեդիկտովը, որը Երեւան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու։
Նա արդեն հասցրել է լինել Սեւանա լճում, Գառնիում, Էջմիածնում, ինչպես նաեւ զբոսնել Երեւանում, ինչի մասին գրել է իր էջում։ Վենեդիկտովը նաեւ հասցրել է երեկ Հայաստանում հետաքրքիր եւ տարբեր հանդիպումներ անցկացնել։
I'm at Holy Etchmiadzin Cathedral | Էջմիածնի Մայր Տաճար in Vagharshapat, Armavir https://t.co/2XVsT2JuwH pic.twitter.com/N3zEaMluHC
— Алексей Венедиктов (@aavst) 26 июля 2018 г.





























